Տ. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան օրվա կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, ՀՀ կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման մեջ, աստվածահաճո նորանոր արարումներ` ի շահ մեր պետության եւ եկեղեցու հարաբերությունների հետագա ամրապնդման եւ ի փառս մեր ժողովրդի քրիստոնեական վերազարթոնքիե: