Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով շնորհվել են դասային աստիճաններ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Բորիս Գրիգորի Ասրիյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել Երեւան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն համայնքների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Հայկազի Բաբայանին, ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Խաչիկի Երեմյանին եւ Սեւանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Երեմի Համբարձումյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում