2 րոպեի ընթերցում
բուլղարացի բուժքույրերին ԿԱՀԻՐԵ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի դատարանը բուլղարացի հինգ բուժքույրերին եւ պաղեստինցի բժշկին մեղավոր Է ճանաչել 426 լիբիացի երեխաների ՄԻԱՎ-ով վարակման մեջ եւ նրանց դատապարտել Է մահապատժի: Տրիպոլիում կայացած դատավարությունում նախագահողը դատավճիռն ընթերցել Է մի քանի րոպե տեւած ունկնդրումներից հետո: Դատապարտվածներն իրավունք ունեն դատավճիռը գանգատարկելու Գերագույն դատարանում: Բուլղարիայից հինգ բուժքույրեր Քրիստիանա Վուլչեւան, Նասյա Նենովան, Վալենտինա Սիրոպուլոն, Վալյա Չերվենյաշկան, Սնեժանա Դիմիտրովան եւ պաղեստինցի բժիշկ Աշրաý ալ Խաջաջը կալանավորվել են 1999 թվականին այն բանից հետո, երբ Բենգազիի հիվանդանոցում, որտեղ նրանք աշխատում Էին պարտավորագրով, հայտնաբերվել են ներարկումների միջոցով երեխաների ՄԻԱՎ-ով զանգվածային վարակման դեպքեր: Նրանք բանտում անցկացրել են երեք տարի, մինչեւ որ բուլղարական կողմի եւ միջազգային իրավապաշտպանների պնդմամբ չեն փոխադրվել տնային կալանքի: Բուժաշխատողները չեն ընդունել իրենց մեղքը՝ հայտարարելով, որ ցուցմունքներն իրենցից կորզվել են կտտանքների միջոցով: Չնայած դրան, 2004 թվականի մայիսին դատրանը նրանց դատապարտել Է գնդակահարման: Լիբիական դատարանի վճիռը զայրացուցիչ Է, հայտարարել Է Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվայլո Կալýինը: