Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մայրական անսպառ եռանդն ու հոգատարությունն են պայմանավորում կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ երիտասարդ սերնդի դաստիարակության գործում: Թող մայրական ձեր սրտերը լցվեն հպարտությամբ ձեր զավակների հաջողությունների եւ արժանավոր գործերի համար: Մաղթում եմ, որ ձեր հարկերի տակ իշխեն ջերմությունն ու ընտանեկան երջանկությունը։ Միշտ եղեք կանացի եւ հմայիչե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում