Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վ. Մովսիսյանը համատեղության կարգով նշանակվել է նաեւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 5-ին հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը նույն օրը հրամանագրեր է ստորագրել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանին, համատեղության կարգով, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան )նստավայրը՝ Պեկին( նշանակելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում