ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասվել է. «Հարգելի հայրենակիցներ, այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ձեռքբերումները: Երկրի արդիականացման առաջընթացն ակնհայտ է, քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է: Քիչ են աշխարհում այն երկրները, որոնց զարգացման տեմպերը համադրելի են Հայաստանի հետ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ կան: Կյանքի որակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Սակայն ես չեմ խոսելու նաեւ ապագայի խնդիրների մասին: Դա հաջորդ նախագահի եւ կառավարության գործն է: Ինձ համար այս տասը տարիները մեկ ակնթարթ էին: Հանրապետության նախագահի աշխատանքը բարդ է եւ պատասխանատու: Բայց այն նաեւ չափազանց հետաքրքիր, ստեղծագործ, մշտական ինքնակատարելագործում պահանջող աշխատանք է: Ես շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին այն վստահության համար, որի շնորհիվ ես տասը տարի պատասխանատու էի մեր երկրի համար: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել եւ միասին իրագործել բազմաթիվ ծրագրեր: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացուն, ով երկրի զարգացման գործին բերել է իր թող եւ ամենափոքրիկ լուման: Ես շնորհակալ եմ Սփյուռքին` իմ բոլոր նախաձեռնություններին սատարելու համար: Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել: Պաշտոնը թողնելիս յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծագում. արդյո՞ք, հնարավոր չէր անել ավելին։ Գուցե հնարավոր էր, բայց ես արել եմ իմ ուժերի առավելագույնը: Աշխատել եմ խիտ ժամանակացույցով եւ իմ ջանքերը չեմ խնայել։ Համենայն դեպս, կատարել եմ բոլոր այն խոստումները, որ տվել եմ ընտրողներին։ Ես հավատում եմ Հայաստանի ապագային, մեր ժողովրդի հզոր ներուժին: Հավատում եմ նոր նախագահի կարողությանը` արդյունավետ կառավարել երկիրը: Հաջողությունները շարունակելու համար հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ լավատեսություն, եռանդ, վստահություն եւ հանդուրժողականություն: Մենք միշտ կրկնում ենք, որ մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, եւ մեր ամենամեծ հարստությունը մարդիկ են։ Հարգելի հայրենակիցներ, այդ մարդիկ դուք եք, որ ձեր ամենաօրյա աշխատանքով ոտքի հանեցիք եւ շարունակում եք շենացնել մեր երկիրը։ Դուք եք, որ ձեր աշխատասիրությամբ, ձեռներեցությամբ զարգացնում եք մեր տնտեսությունը։ Ձեր շնորհիվ է, որ Հայաստանը առաջիկա տարիներին ունենալու է նոր ձեռքբերումներ։ Ես հավատում եմ, որ կայուն, ապահով ու բարեկեցիկ Հայաստանը հեռու չէ, որովհետեւ հավատում եմ ձեզ։ Շնորհակալությունե:

Հայերեն

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար