Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մի շարք պետական գործիչներպարգեւատրվել են «Անանիա Շիրակացիե մեդալով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 27-ի հրամանագրով պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել մի շարք պետական գործիչներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, պարգեւատրվել են` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում