ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Է. Քենթորիի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորիի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհակալություն հայտնելով դեսպանին արդյունավետ գործունեության համար` ՀՀ նախագահը նրան մաղթել է հետագա հաջողություններ: Ռոբերտ Քոչարյանը հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը գնահատել է կայուն, իսկ դրանց ծավալը` դրական: Դեսպան Է.Քենթորին ասել է, որ Հայաստանից հեռանում է մեծ տպավորություններով եւ մտադիր է հետագայում անպայման վերադառնալ: