Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Գազպրոմբանկիե նախագահ Ա. Ակիմովին եւ բանկի վարչության նախագահի տեղակալ ü. Կանցերովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկիե նախագահ Անդրեյ Ակիմովին եւ բանկի վարչության նախագահի տեղակալ üարիդ Կանցերովին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկրի ղեկավարը ողջունել է «Գազպրոմբանկիե մուտքը Հայաստան, եւ նշել, որ «Գազպրոմե ընկերությունը խոշորագույն ծրագրեր է իրականացնում էներգետիկայի ոլորտում, իսկ այժմ` նաեւ «Գազպրոմբանկըե իր ռեսուրսների եւ հնարավորությունների առումով լուրջ ակնկալիքներ է առաջացնում: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` բանկին Հայաստանում սպասում է լուրջ մրցակցություն, մեր երկրի բանկային համակարգը զարգանում է արագ տեմպով եւ միայն անցած տարվա ընթացքում սկսել են գործել հինգ օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր: Նախագահը նաեւ ասել է, որ Հայաստանի բանկային օրենսդրությունը լինելով բավականին լիբերալ` միաժամանակ լուրջ վերահսկողություն է նախատեսում բանկերի գործունեության նկատմամբ: Ներկայացնելով «Գազպրոմբանկիե աշխատանքը` Անդրեյ Ակիմովը նշել է, որ այն Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է, որը բանկային գործունեությանը զուգահեռ մեծ ներդրումներ է կատարում նաեւ տնտեսուության մեջ: Նրա խոսքով, Հայաստանում բանկն այսրոպեական շահեր չի հետապնդում, տրամադրված է լուրջ աշխատանքի, ունի հեռահար նպատակներ եւ երկարաժամկետ ծրագրեր: Բանկի նախագահը հավատացրել է, որ ի դեմս «Գազպրոմբանկիե` Հայաստանը ձեռք է բերում լուրջ, հուսալի եւ ողջախոհ գործընկեր: Նա նաեւ ասել է, որ մտադիր են աշխատել արդյունաբերության եւ գյուղատնտեսության հետ, ինչպես նաեւ լուրջ միջոցներ են նախատեսում բարեգործական ծրագրերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում