Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թոդոր Մարինով Ստայկովը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թոդոր Մարինով Ստայկովը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները բավականին լավ հիմքեր ունեն, ինչը լավ նախադրյալ է, որ նոր դեսպանն իր ակտիվ գործունեությամբ համալրի համագործակցության շրջանակը: Դեսպանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է փոխանցել Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի ողջույնները եւ ասել, որ պատրաստ է իր ջանքերը լավագույնս ծառայեցնելու հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում