Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հինրիխ Արենսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հինրիխ Արենսին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ երկրի համար չափազանց պատասխանատու ժամանակահատված է, հանրապետության նախագահը մեծ կարեւորություն է տվել դիտորդական առաքելության աշխատանքին: «Մենք շահագրգռված են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ եւ փորձել ենք կազմակերպական առումով անել հնարավոր ամեն ինչե,- շեշտել է երկրի ղեկավարը: Նա դիտորդական առաքելությունից ակնկալել է լուրջ համագործակցություն, որի նպատակը պետք է լինի լավ ընտրությունների անցկացումը: Նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել, որ յուրաքանչյուր ահազանգ, տեղեկատվություն մինչեւ արձանագրվելը մանրակրկիտ ստուգվի: Դեսպան Գ.Արենսը եւս փոխգործակցության պատրաստակամություն է հայտնել: Նա համառոտակի ներկայացրել է երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների կողմից իրականացվելիք աշխատանքը: Ռոբերտ Քոչարյանը պարզաբանումներ է տվել նաեւ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի բարձրացրած խնդիրների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում