ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «ԱլկաՏել- Լյուսենտե ընկերության նախագահ Ս. Չուրուքին եւ «Նայթ Բրիջե հոլդինգի նախագահ Ա. Սարգսյանին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ýրանսիական «ԱլկաՏել- Լյուսենտե ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ Բրիջե հոլդինգի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Չուրուքը համառոտակի անդրադարձել է «ԱլկաՏելե-ի գործունեությանը, նշել Հայաստանում որոշակի ծրագրեր սկսելու իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը: Զրուցակիցները խոսել են գիտահետազոտական, տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի, արագ եւ բարձրորակ ինտերնետային կապ ապահովելու բնագավառում համագործակցության մասին: Կարեւորելով փոխշահավետ գործակցությունը` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության գերակայություններից մեկը, եւ արդեն իսկ ոլորտում նկատելի ակտիվացում ու առաջընթաց կա: Նա առաջիկա տարիների համար գերնպատակ է համարել զուտ ծրագրավորման աշխատանքից բարձր տեխնոլոգիաների արտադրության անցնելը: