Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 2007թ. պետական մրցանակներ են շնորհվել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է արվեստի եւ մշակույթի ոլորտում 2007թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մրցանակները շնորհվել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2007թ. դեկտեմբերի 26-ի հրամանագրով: 2007թ. պետական մրցանակ է շնորհվել` 1( գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Դավիթ Հովհաննեսին «Նոր քրոնիկոնե գրքի համար. 2( երաժշտության ոլորտում Ռուբեն Սարգսյանին «Ինչ որ մնացե, «Դեր Զորը վերապրածի խոստովանանքըե, «Ի շրջանս յուրե, «Պատարագ ուրվականի համարե նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար. 3( կերպարվեստի ոլորտում Փարավոն Միրզոյանին գեղանկարչական շարքի (Հայաստանին նվիրված բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ýիգուրատիվ ազատ հորինվածքներ) համար. 4( ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Ջիմ Թորոսյանին (ճարտարապետ), Ռոլանդ Մարտիրոսյանին (ճարտարապետ), Հենզել Հակոբյանին (ճարտարագետ), Գագիկ Գալստյանին («Հորիզոն 95ե շինարարական կազմակերպության տնօրեն), Արծրուն Սերգոյանին («Հորիզոն 95ե շինարարական կազմակերպության տեղամասի պետ) Երեւանի քաղաքապետարանի շենքի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում