ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Պետական դումայի նախագահ Բ. Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Եդինայա Ռոսիաե կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ: Երկուստեք կարեւորվել է «Եդինայա Ռոսիաե եւ Հայաստանի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը, որով միջկուսակցական փոխգործակցությունը ձեռք է բերում ավելի գործնական ու համակարգված բնույթ: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին, երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական կապերը դարձել են հայ-ռուսական համագործակցության շարժիչ ուժը, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Նա հատկապես շեշտել է էներգետիկայի, տրանսպորտի բնագավառում դինամիկ զարգացող գործակցությունը: Պետական դումայի նախագահի խոսքով, տարբեր կանխատեսումներով 2008-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի մեկ միլիարդ ԱՄն դոլարի, ինչը կլինի որակական նոր մակարդակ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը