Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել Մոսկվայի մարզի եւ ՀՀ կառավարության միջեւ այսօր ստորագրված համագործակցության համաձայնագրի առիթով եւ վստահություն հայտնել, որ այն հայ-ռուսական գործակցությունն ընդլայնելու լրացուցիչ խթան կդառնա: Բորիս Գրոմովն ասել է, որ Մոսկվայի մարզը մեծ ներուժ ունի եւ իրենք պատրաստ են այն լիարժեք իրացնել երկկողմ կապերի զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում