ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղելԹուրքմենստանի կառավարությանը` նախագահ Սափարմուրատ Նիյազովի մահվանկապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքմենստանի կառավարությանը` նախագահ Սափարմուրատ Նիյազովի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում ասված է. «Հայաստանում վշտով ընդունեցին Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Աթայի Նիյազովի հանկարծահաս վախճանի լուրը: Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Թուրքմենստանի ժողովրդին եւ ղեկավարությանը, նախագահ Նիյազովի հարազատներին եւ մտերիմներին: Սափարմուրատ Նիյազովը կանգնած էր անկախ Թուրքմենստանի կայացման ակունքներում եւ եղել է նրա անփոփոխ առաջնորդը: Մենք բարձր ենք գնահատում նրա ներդրումը հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում: Վստահ եմ, որ Թուրքմենստանի ժողովուրդն այսուհետ եւս կշարունակի բոլոր ջանքերը ներդնել իր հայրենիքի հետագա բարգավաճման, Թուրքմենստանի պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման գործումե: