Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը (նստավայրը` Մոսկվա): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հատուկ նշել հայ ու վիետնամցի ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու վերաբերմունքը: Ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, միջազգային կազմակերպությունների շրջանակում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը` կողմերը կարեւորել են տնտեսական կապերի զարգացումը` պատրաստակամություն հայտնելով կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նրանք առաջնային են համարել փոխայցելությունների կազմակերպումը, գործարար շփումների ակտիվացումը, բազմակողմ տեղեկատվության փոխանակումը, ինչը թույլ կտա ճշտել համագործակցության հնարավոր բնագավառները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում