ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների դաշնակցային գործընկերությունը եւ բոլոր ուղղություններով հաստատված ռազմավարական համագործակցությունը: Համոզված եմ, որ մեր երկրները եւ ժողովուրդները հետագայում եւս կամրացնեն բարեկամական կապերը, գործընկերությունը եւ կընդլայնեն փոխշահավետ համագործակցությունը: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել Ձեր անձնական մեծ ներդրումը հայ- ռուսական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաեւ վստահություն հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի բարձր պաշտոնում Դուք կնպաստեք դրանց խորացմանը եւ ընդլայնմանը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ աշխատանքում` ի շահ եղբայրական Ռուսաստանիե: