ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի դերասանուհի Սոýիկո Չիաուրելիի ընտանիքին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դերասանուհի Սոýիկո Չիաուրելիի ընտանիքին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում ասված է. «Վշտի խոր զգացումով տեղեկացանք թատրոնի եւ կինոյի մեծ դերասանուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սոýիկո Չիուարելիի մահվան մասին: Նրա կողմից վարպետորեն ստեղծված գեղեցիկ կերպարները երկար կհիշվեն Սոýիկո Չիուարելիի տաղանդի բազմաթիվ երկրպագուների կողմից: Բայց հատկապես կզգացվի նրա հմայքի ու ջերմության, Հայաստանի ու Վրաստանի ժողովրդի եղբայրության ակունքների նրա խոր իմաստավորման կարիքըե: