Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը հետաքրքրվել է վերջին չորս ամիսների ընթացքում կառավարության կողմից ընդունված գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք ծրագրերի ընթացքով, ինչպես նաեւ` աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների արդյունքում սննդամթերքի գների բարձրացման եւ դրա հետ կապված մեր երկրում ինքնաբավության խնդրի լուծմանն առնչվող հարցերով: Անդրադարձ է եղել նաեւ կառավարության կողմից ընդունված նոր ծրագրերին, մանավորապես` եգիպտացորենի մշակման ծրագրին Տավուշի եւ Լոռվա մարզերում եւ առաջիկա երեք տարիների ընթացքում ցորենի ինքնաբավության ծրագրին, քննարկվել է սուբսիդավորման ընթացքը, որում ընդգրկված են գյուղական վայրերի շուրջ 100.000 բնակիչներ: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է նաեւ թռչնաբուծության եւ անասնապահության խնդիրներով, հատկապես այն նոր ուղղությամբ, որ երկիրն արդեն որդեգրել է թռչնաբուծության ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում