Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարազդադ Հարությունյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վարազդադ Հարությունյանի մահվան կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վարազդադ Հարությունյանի մահվան մասին։ Անգնահատելի է Վարազդադ Հարությունյանի ներդրումը հայկական ճարտարապետական ժառանգության ճանաչելիության, պահպանման, վերականգնման գործում: Մեզանից հեռացավ մեծ գիտնական, սիրված մանկավարժ եւ նվիրյալ մի հայ, ով իր ողջ կյանքով օրինակ ծառայեց սերունդների համար: Վարազդադ Հարությունյանի կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ: Իմ ցավակցությունն եմ հայտնում Վարազդադ Հարությունյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ մերձավորներինե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում