ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մ. Բրայզային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորությունները: Ընդգծելով իշխանությունների պատասխանատվությունը երկրում կայունության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման գործում, ՀՀ նախագահն ասել է, որ ձեռնարկված բոլոր միջոցները թելադրված են ստեղծված իրավիճակից: Դրանց հիմնական նպատակն է վիճակը կայունացնել, չեզոքացնել վտանգները եւ գործընթացները վերադարձնել իրենց բնականոն հուն: Մեթյու Բրայզայի խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Հասկանալով երկրում կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված կառավարության քայլերը` ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է, որ իրենց անհանգստացնում է առկա լարվածությունը: Նա կարեւորել է բոլորի կողմից պատասխանատվության դրսեւորումը եւ լարվածության հնարավորինս արագ թուլացումը: Մեթյու Բրայզան ՀՀ նախագահի հետ քննարկել է նաեւ այս իրավիճակում գործող որոշակի սահմանափակումների հետ կապված հարցեր:

Հայերեն

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար