ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 2-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկման հիմնական թեման եղել է նախորդ օրն ընդդիմության կողմից հրահրված անկարգություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Հանրապետության նախագահը ներկայացրել է տեղի ունեցածը եւ նշել, որ այն, ինչ վերջին երկու օրերին կատարվում էր Երեւան քաղաքում, դժվար է քաղաքականություն կամ քաղաքական գործընթաց համարելը: Ընդգծելով երկրում կարգ ու կանոն հաստատելու գործում իշխանությունների վճռականությունը` նա ասել է. «Իրավական հարցերը պետք է լուծվեն իրավական հարթության վրա եւ անկարգությունների բոլոր կազմակերպիչները, հրահրիչներն ու իրականացնողները պատասխանատվություն են կրելու օրենքի առջեւե: Անդրադառնալով Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությանը` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն, առաջին հերթին, ուղղված է ժողովրդի անվտանգության ապահովմանը: «Փորձ է արվել մարդկանց հնարավորինս նվազագույն անհարմարություններ պատճառել եւ չոտնահարել նրանց հիմնարար իրավունքներըե,-նշել է նա: Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կհանգուցալուծվի եւ իշխանություններին կհաջողվի արագորեն վերականգնել երկրի կայունությունն ու հասարակական կարգը:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը