Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գ. Կարասինին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին եւ ներքաղաքական իրավիճակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում