Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին եւ արքայադուստր Ամիրային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 15-ին ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին եւ արքայադուստր Ամիրային: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով բարձրաստիճան հյուրերին` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը չափազանց ջերմ, ընդարձակ եւ բազմաշերտ հարաբերություններ ունի արաբական աշխարհի շատ երկրների հետ: Այդ հարաբերություններում նա առանձնահատուկ կարեւորել է տեղի հայ համայնքի կառուցողական դերը: Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդգծել է իր ջերմ զգացումները հայ ժողովրդի նկատմամբ եւ նշել, որ ունի բազմաթիվ հայ ընկերներ: Նա ասել է, որ հետաքրքրված լինելով նաեւ Հայաստանով, նպատակ ունեն ուսումնասիրել երկրի ներդրումային հնարավորությունները, մասնավորապես զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում: Նշելով, որ նրանց գրավող ոլորտները Հայաստանի տնտեսության զարգացման համար գերակա ուղղություններ են, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կառավարության կողմից լուրջ համագործակցության պատրաստակամություն անպայման կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում