Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անն-Մարի Լիզինին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անն-Մարի Լիզինին: Նա Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների դիտորդական առաքելությունների ներկայությունը վաղը կայանալիք նախագահական ընտրություններին: Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ հաստատել է արդար, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իշխանությունների վճռականությունը եւ նշել, որ այդ նպատակի համար արվել է հնարավոր ամեն ինչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում