Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից բխող իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր գործողությունները: Նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում արհեստական ներքաղաքական լարվածության ստեղծում է, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «քաղաքական պայքարում արժանապատիվ պարտություն կրելը եւս ժողովրդավարական մշակույթի կարեւոր բաղադրիչ է, որը, ցավոք, Հայաստանում դեռեւս ձեւավորված չէե: Նա այսօր տեղի ունեցողը գործընթացները գնահատել է իշխանությունն ապօրինի ճանապարհով զավթելու փորձ: «Մեր գործողությունները լինելու են վճռական ու կտրուկ` ուղղված երկրի կայունությանն ու սահմանադրական կարգի պահպանմանըե,- շեշտել է նա: Հանրապետության նախագահն այս առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել իրավապահներին: Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները վստահեցրել են, որ ոստիկանությունն ունի միանգամայն բավարար ներուժ ու կամք իրագործելու իրեն վերապահված գործառույթները, սադրանքները չեզոքացնելու եւ երկրի ներքին կարգ ու կանոնը պահելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում