ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խորհրդակցությանը մասնակցել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Քննարկվել է վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կայունությունը համարելով վերջին տարիների լրջագույն ձեռքբերումներից մեկը, որի վրա են կառուցված երկրի հիմնական հաջողությունները, նախագահ Քոչարյանն ասել է, որ երբեւիցե որեւէ մեկին թույլ չի տա վտանգել ներքաղաքական կայունությունը: «Երկրի նախագահը պատասխանատվություն է կրում եւ պատրաստ է լիարժեքորեն այն կատարել: Վճռական եմ ձեռնարկել բոլոր միջոցները երկրում կարգ ու կանոնի պահպանման համարե,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Այդ առնչությամբ նա տվել է կոնկրետ հանձնարարականներ: Երկրի ղեկավարի խոսքով, իշխանությունն ընտրվում է միայն օրինական ճանապարհով, բռնությամբ, զոռբայությամբ իշխանության չեն գալիս եւ երբեք թույլ չի տա, որ որեւէ մեկը ստվերային դերակատարություն ունենա կամ որեւէ մեկի քմահուճույքներն ազդեն ներքաղաքական կայունության, քաղաքական գործընթացների վրա: «Որեւէ կառույց չի կարող իրեն օրենքից դուրս դնել եւ զբաղվել ապօրինի գործունեությամբե,-շեշտել է նա: ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմը նշել է, որ բանակը միշտ էլ եղել է կայունության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ այսօր էլ անհրաժեշտության դեպքում կձեռնարկի երկրի սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլեր եւ պատրաստ է լիարժեք կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հրամանները:

Հայերեն

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար