ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ,üինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, üինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, üինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իր երկրում մեծ տպավորություններով են հիշում անցած տավա նոյեմբերին նախագահ Քոչարյանի պաշտոնական այցը: Նա բարձր է գնահատել Հայաստանի նախագահի ներդրումը հայ-ýիննական հարաբերությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: Հիմնվելով միջազգային դիտորդների զեկույցների վրա, ԵԱՀԿ-ի գործող նախագահն ասել է, որ այս ընտրություններում առաջընթացն ակնհայտ էր: Նշելով, որ նախնական զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ քննադատական կետեր, նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունները կաշխատեն թերությունները վերացնելու ուղղությամբ: Երկրի ղեկավարը ներկայացրել է հետընտրական զարգացումները: ԵԱՀԿ-ի գործող նախագահը գնահատել է համարել այս օրերին իշխանությունների կողմից դրսեւորվող զսպվածությունն ու պատասխանատու պահվածքը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն առաջիկայում եւս հանդես կբերեն ողջախոհություն եւ կգործեն քաղաքակիրթ երկրներում ընդունված մեթոդներով: