ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն «Բելավիաե ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիաե ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները, արտաքին գործերի փոխնախարարը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը ներկայացրել է ինքնաթիռի վթարի հետ կապված մանրամասները` նշելով, որ Երեւանի ժամանակով 4.15 րոպեին «Բելավիաե ավիաընկերությանը պատկանող կանադական արտադրության «SRJ-100ե տիպի ինքնաթիռը Երեւան-Մինսկ չվերթն իրականացնելիս ձախ թեւով թեքվել է, հարվածել թռիչքուղուն, որից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Ավիացիոն անվտանգության ծառայության եւ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է 18 ուղեւորներին եւ անձնակազմի 3 անդամներին շատ արագ էվակուացնել: Օդանավակայանում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ուղեւորներից 6-ը ստացել են թեթեւ վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հանրապետության նախագահը առողջապահության նախարարին հանձնարարել է զբաղվել տուժածների բուժօգնության հետ կապված հարցերով: Իրավապահ մարմիններին հանձնարարվել է ավիացիոն ծառայությունների հետ միասին հետաքննություն իրականացնել: Վթարի պատճառների վերաբերյալ քննություն կկազմակերպվի նաեւ Միջպետական ավիացիոն կոմիտեի հետ, որին կմասնակցեն Բելառուսի եւ Կանադայի ներկայացուցիչները:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը