Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ռ. Շիդլաուսկասի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Փաստելով հայ-լիտվական դինամիկ զարգացող համագործակցությունն ու ակտիվ փոխայցելությունները` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դեսպանի պաշտոնավարման ժամանակահատվածում երկու երկրների հարաբերություններում գրանցվել է լուրջ առաջընթաց: Նա գոհունակությամբ ընդգծել է արդյունավետ փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում թե երկկողմ մակարդակով, եւ թե ՆԱՏՕ-ի շրջանակում: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ լիտվական կողմի մշտական պատրաստակամությունը` խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում