Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն©Ս©Օ©Տ©Տ Գարեգին Երկրորդի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն©Ս©Օ©Տ©Տ Գարեգին Երկրորդի հետ։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ գործակցությանն առնչվող որոշ հարցեր: Նրանք գոհունակությամբ փաստել են պետության ու եկեղեցու միջեւ արդյունավետ զարգացող համագործակցությունը: Պետության համար չափազանց պատասխանատու այս ժամանակահատվածում երկրի ղեկավարն ու Վեհափառ Տերը կարեւորել են հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում