Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու Հոգեւոր խորհրդի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու Հոգեւոր խորհրդի պատվիրակությանը`վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ընդգծելով տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գնահատում է ավետարանչականների կատարած աշխատանքը եւ դրա շնորհիվ ստեղծված դրական մթնոլորտը: Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու Հոգեւոր խորհրդի անդամները գոհունակությամբ նշել են, որ իրենց գործունեության ընթացքում մշտապես զգացել են պետության եւ երկրի ղեկավարի քաջալերական վերաբերմունքը: ՀՀ նախագահին ներկայացնելով հումանիտար, կրթական, մշակութային ոլորտներում եկեղեցու կողմից կատարվող աշխատանքը, ավետարանականներն ասել են, որ իրենց նպատակն է դաստիարակել ոչ միայն քրիստոնյա, այլեւ` հայեցի եւ հայրենասեր երիտասարդներ: Հոգեւոր խորհրդի անդամները նաեւ ասել են, որ բարեգործության հետ մեկտեղ ներկայումս սկսել են իրականացնել զարգացման ծրագրեր: Նշելով, որ 2008 թվականը կարեւոր տարի է Հայ Ավետարանչական ընկերակցության համար` տոնվելու է ընկերակցության 90-րդ տարեդարձը, վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանը նախագահին տեղեկացրել է այդ առիթով նախատեսվող միջոցառումների մասին: Նա ներկայացրել է նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասինե գործող օրենքի վերաբերյալ Հայ Ավետարանական եկեղեցու մոտեցումներն ու առաջարկությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում