Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի Սուլթանության դեսպան Ալ Շեյխ Աբդուլա բեն Զահիռ բեն Սահիվ ալ Հուսնին (նստավայրը` Մոսկվա): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կարեւորելով արաբական աշխարհի հետ հարաբերությունների ընդլայնումը` ՀՀ նախագահն ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է Ծոցի երկրների հետ համագործակցությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Օմանի միջեւ գործակցության զարգացման ուղղությամբ: Այդ առումով առաջնային է դիտվել փոխայցելությունների կազմակերպումը, գործարար շփումների ակտիվացումը, բազմակողմ տեղեկատվության փոխանակումը, ինչը թույլ կտա ճշտել համագործակցության հնարավոր բնագավառները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում