ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Եվրոպական միության եռյակին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական միության եռյակին` ԵՄ-ում նախագահող երկրի՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության հետ ծավալվող համագործակցության վերաբերյալ, անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրին: Գոհունակությամբ խոսելով Եվրամիության հետ դինամիկ զարգացող համագործակցության մասին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ համատեղ գործողությունների ծրագրի շնորհիվ հարաբերությունները դարձրել են շատ ավելի համակարգված: Նա ողջունել է Հայաստանում Եվրահանձնաժողովի նոր դիվանագիտական առաքելության բացումը, որը հնարավորություն կտա ավելի սերտորեն համագործակցել: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ երկրի համար չափազանց պատասխանատու ժամանակահատված է: «Մենք շահագրգռված են անցկացնել, իսկապես լավ ընտրություններ, միջազգային չափանիշներին համապատասխան եւ արել ենք հնարավոր ամեն ինչ` դրանք լավագույնս կազմակերպելու համարե,-շեշտել է նա: Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները էներգետիկ անվտանգության եւ տարածաշրջանային համագործակցության խնդիրների վերաբերյալ: