Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով մի շարք դիվանագետներ ազատվել են դեսպանի պարտականություններից եւ դիվանագիտական աստիճանից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանագրերով Արմեն Բայբուրդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Լեւոն Խաչատրյանն ազատվել է Ղազախստանի Հանրապետությունում, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Ռուբեն Շուգարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, համատեղության կարգով, Պորտուգալիայի Հանրապետությունում, Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից: Այս մասին «Արմենպրեսե- ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում