ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, այսօր հիշարժան օր է` Ղարաբաղյան շարժման մեկնարկի 20-ամյա տարեդարձը: Այդ շարժումն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի նորագույն փուլն է, որով նշանավորվեց մեր ազգային զարթոնքը: Ղարաբաղյան շարժումը խաղաղ եւ օրինական պահանջի արտահայտում էր: Դրան հակադարձվեցին կոտորածներ, տեղահանումներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մեզ պարտադրած պայմաններում այն վերաճեց ազգային- ազատագրական ինքնապաշտպանական պատերազմի: Արցախյան ազատամարտը տվեց բազմաթիվ հերոսներ եւ պահանջեց անդառնալի զոհեր: Սակայն այն նաեւ կոփեց մեր ժողովրդի կամքն ու խորացրեց անկախության այլընտրանքի բացակայության համոզմունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլեւս ոչ միայն ազգային ինքնության պահպանման միջոց է, այլեւ` սեփական հողում խաղաղ զարգանալու միակ իրական երաշխիքը: Շարժման հասակակիցների սերնդին անծանոթ է անկախությունից տարբերվող որեւէ այլ կարգավիճակ: Պետական շինարարության գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արձանագրել է լուրջ նվաճումներ: Դրանք են եւ՛ պետական կառույցների կայացածությունը, եւ՛ ժողովրդավարության ամրապնդումը, եւ՛ տնտեսության աճն ու արդյունավետությունը: Եվս մեկ անգամ շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ` իմ անկեղծ երախտիքն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արել եւ անում են ամեն բան Արցախի առաջընթացի համար: Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում եւ նորանոր նվաճումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական շինարարության մեջե:

Հայերեն

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար