Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԱՊՀ Գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ Գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին: Նա ղեկավարում է նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ալեքսանդր Լեբեդեւը նշել է, որ իրենք դիտարկում իրականացնում են ողջ հանրապետությունում, դիտորդները եղել են տարբեր ընտրատեղամասերում, զրուցել հանձնաժողովի անդամների եւ թեկնածուների վստահված անձանց հետ: Նրա գնահատմամբ, ընտրություններն ընթանում են գործող ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան: ՀՀ նախագահն ասել է, որ իշխանությունները տրամադրված են անցկացնել նորմալ ընտրություններ եւ ձեռնարկել են դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Երկուստեք համոզմունք է հայտվել, որ ընտրությունները հաջող ընթացք կունենան, կանցնեն հանգիստ, առանց միջադեպերի: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում