ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի դեսպան Ալýրեդո Պերես Բրավոն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ալýրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը ողջունել է նորանշանակ դեսպանին եւ ընդգծել Մեքսիկայի հետ փոխգործակցությունը զարգացնելու հայկական կողմի անկեղծ շահագրգռությունը: Անդրադառնալով հայ-մեքսիկական հարաբերություների ներկա վիճակին եւ դրանց զարգացման հեռանկարին, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը` կողմերը կարեւորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործարար համայնքների միջեւ տեղեկատվության փոխանակումը, որը թույլ կտա որոշակիացնել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները: ՀՀ նախագահի խոսքով, համակարգված աշխատանքի դեպքում հնարավոր է կարճ ժամկետում լուրջ արդյունքների հասնել: