ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազն, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների պետերը, մարզային դատախազները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, դիմելով հրավիրյալներին, երկրի ղեկավարն ասել է. «Նախընտրական գործընթացը մտնում է չափազանց պատասխանատու փուլ: Մեր նպատակը օրինական ընտրություններ կազմակերպելն է, եւ այդ գործում մեծ է ձեր եւ ձեր ղեկավարած ծառայությունների դերակատարությունը: Պարզ է, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական իրավիճակը որոշ չափով լարվում է, տարբեր թեկնածուներ, կուսակցություններ բավականին լայնածավալ, մասշտաբային միջոցառումներ են անցկացնում: Այստեղ բոլորիդ աշխատանքը պետք է համապատասխան լինի ստեղծված իրավիճակին եւ այս ժամանակահատվածում դուք պետք է գործեք շատ ավելի ծանրաբեռնվածե: Հիմնական անելիքները բաժանելով երկու մեծ խմբի, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ առաջինն այն գործառույթներն են, որոնք իրավապահ մարմինները պարտավոր են կատարել ընտրական օրենսգրքի եւ այս գործընթացների շրջանակում: Ոստիկանության համար դա ընտրացուցակների ճշտումն է: Երկրորդ խնդիրը կարգապահության հարցն է, եւ ընդհանրապես հասարակական կարգի պահպանությունն է ընտրությունների օրն ընտրական տարբեր տեղամասերի շրջակայքում: Իրավապահ մարմիները պարտավոր են շատ արագ արձագանքել բոլոր ահազանգերին` կապված ընտրական օրենսգրքի խախտումների հետ: Այսօր արդեն իսկ դատախազությունում ստեղծված են խմբեր, ոստիկանությունում գործում է «թեժ գիծե: Անդրադառնալով հասարակական կարգի պահպանությանը, նախագահը նշել է, որ խոշոր միջոցառումների ժամանակ երկու տեղում արդեն գրանցվել են միջադեպեր: Նա հանձնարարել է լինել շատ ավելի ուշադիր: «Հասկանալի է, որ երեւէ երկրում դժվար է պատկերացնել ընտրություններ, որոնց ընթացքում ընդհանրապես միջադեպեր չլինեն, բայց մեզանից է կախված դրանց ծավալը, խորությունն, ինչքան արագ կարձագանքենք ու կկանխենքե,- ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել. «այս խնդիրներին զուգահեռ, դուք ունեք բազմաթիվ այլ պատասխանատվության ոլորտներ, որոնք ընտրությունների ժամանակահատվածում ոչ ոք չի առկախում եւ այդ ուղղությամբ եւս պետք է հետեւողականորեն աշխատեք: Սա ենթադրում է անձակազմի շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն: Շատ կարեւոր է, որ այս ընթացքում երկրում քրեածին իրավիճակը չվատթարանա, որ ոչ ոք չկարծի, թե ընտրությունները կարող են օգտագործել այլ նպատակների համար: Չափազանց կարեւոր է նաեւ, որ որեւէ թեկնածու կամ քաղաքական ուժ չմտածի, որ կարող է տարբեր սադրանքներով ընտրությունները վերածել անվերահսկելի գործընթացի: Կայունությունը վերջին տարիների մեր ամենալուրջ ձեռքբերումներից մեկն է, որի վրա են կառուցված մեր հաջողությունները եւ, իհարկե, այստեղ որեւէ տատանում չի կարող լինել: Տարբեր թեկածուներ, քաղաքական ուժեր փորձում են ձեզ ներքաշել քաղաքական այս գործընթացների մեջ, հնչում են հրապարակային մեղադրանքներ, սադրանքներ: Բոլորը պետք է իմանան, որ իրավապահ մարմինները եւ պետական կառույցներն ընդհանրապես պատշաճ ձեւով, արդյունավետ եւ վճռական կատարում են իրենց պարտականությունները: Այս ժամանակահատվածում բոլորս, այդ թվում` նաեւ քարոզարշավի մասնակից թեկնածուներն ու քաղաքական ուժերը, պետք է շատ ավելի համբերատար լինենք: Երբ վիճակը շիկացած է, հնչեցվում են փոխադարձ մեղադրանքներ, երբ կա թեկնածու, որի քարոզարշավը սադրանքների մի ամբողջ շղթա է, պատասխանելու, ներքաշվելու գայթակղությունը շատ մեծ է: Այդ պատճառով պետք է շատ ավելի համբերատար, զուսպ ու սառնասիրտ լինենք, եւ բոլոր նման փորձերին հակազդենք օրենքի շրջանակում եւ օրենքի ուժով: Դուք գործում եք պետության անունից, կրում եք համազգեստ, ունեք կոչումներ, հետեւաբար շատ ավելի զգոն, զուսպ, բայց նաեւ` շատ ավելի վճռական պետք է լինեք այս գործընթացներումե:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը