Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Իլյա Սուրենի Մելիքյանից (հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 1 անշարժ գույք,
  • 2 տրանսպորտային միջոց,
  • 9 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 127 միլիոն 826 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Հայերեն

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ

Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես, Ցավի բժշկության հայկական միջազգային 2-րդ համագումար

ԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին

Կանադայի խորհրդարանում պահանջել են անցանկալի անձ հայտարարել ԱՄՆ դեսպանին

Էներգաարդյունավետության չիրացված ներուժից դեպի գործնական ներդրումներ․ Երևանում քննարկվել են կանաչ տնտեսության զարգացման հնարավորությունները

Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

ԱՄՆ-ն պատրաստել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման 500 մլն դոլար արժողությամբ ծրագիր

Բաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել

Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր