Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է Վրաստանի ԱՆ Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Սիրո Ամիրխանյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցն՝ ընդգծելով երկու երկրների հարկադիր կատարման ոլորտի իրավասու մարմինների միջև ձևավորված համագործակցության կարևորությունը և դրա շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Լաշա Մոձղվրիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ գործընկերների հետ փորձի փոխանակման օգտակարությունը և մասնագիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների հարկադիր կատարման համակարգերի գործունեությանն առնչվող հարցերի, ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հեռանկարներին։

Առանձնակի կարևորվել է Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության ծրագրի ստորագրումը։ Փաստաթուղթը նպատակ ունի երկկողմ համագործակցությունը տեղափոխել առավել համակարգված, ինստիտուցիոնալ և կառուցողական հիմքերի վրա՝ ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորություններ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերային հարաբերությունները և նպաստելու երկու երկրների հարկադիր կատարման համակարգերի միջև արդյունավետ համագործակցության խորացմանը։

Հայերեն English ქართული Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 26/11/26

Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին