Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է Խարբերդի մանկատանն ապրիլին գրանցված մահվան դեպքերի մասին լուրերին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությունն անդրադարձել է շրջանառվող լուրերին Խարբերդի մանկատանն այս տարվա ապրիլին գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։ 

«Խարբերդի խնամքի կենտրոնում բնակվում են տարբեր, այդ թվում՝ ծանր առողջական խնդիրներով անձինք և նման կենտրոններում ցավալիորեն հնարավոր են մահվան դեպքեր: Նման դեպքերում մենք սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում ենք համապատասխան իրավապահ մարմիններին։ Այնուամենայնիվ, արձագանքելով լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութում հիշատակված որոշ դրվագների, նախ տարակուսելի է, թե ինչու է ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին հրապարակումը արվում միայն նոյեմբերին։ Ուզում եմ նաև նշել, որ կենտրոնում գործում է 24-ժամյա բուժծառայություն՝ հերթապահ բժիշկների և բուժքույրերի միջոցով, ովքեր իրականացնում և կազմակերպում են պատշաճ բժշկական օգնության տրամադրումը, ինչպես տեղում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, պացիենտին հասպիտալացնելիս: Նշված 2 անձանց պարագայում, բուժանձնակազմը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները տեղում, այնուհետ՝ նույն օրը, առանց ուշացման, տեղափոխել է բժշկական կենտրոն: Տեղի ունեցածի բոլոր մանրամասները անմիջապես փոխանցվել են իրավապահ մարմիններին․ տեղի կունենա պատճաշ քննություն և դեպքի բոլոր մանրամասները ըստ այդմ կպարզաբանվեն»,- «Արմենպրես»-ի  հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություններ է ստացել, որ ամիսներ առաջ գրանցվել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում բնակվող  4 անձանց մահվան դեպք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու նշված խնամքի կենտրոնում կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են այդ կենտրոնի տնօրինությանը, որ այնտեղ բնակվող 5 անձինք առողջական ծանր վիճակում են, և չնայած մի քանի անգամ տրված նախազգուշացումներին, նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն զգուշացումներից երեք օր անց, ինչից հետո նրանցից երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Ըստ հրապարակման՝ պարզվել է նաև, որ ապրիլի 8-ին նշված խնամքի կենտրոնից Երևանի մասնագիտացված կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 24-ամյա Արթուր Մ.-ն և 35-ամյա Հասմիկ Վ.-ն, որտեղ նույն օրը Արթուր Մ.-ն մահացել է, իսկ օրեր անց մահացել է նաև Հասմիկ Վ.-ն։ 

Հայերեն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո