Վարչապետն անհրաժեշտ է համարում հրաժարվել թղթային ՀԴՄ կտրոններից

2 րոպեի ընթերցում

Անկանխիկ վճարման դեպքում ՀԴՄ կտրոնի միաժամանակյա ձևավորումն ապահովող համակարգի գործարկման թիրախը 2027 թվականի հունվարի 1-ն է։ Համապատասխան մոդելն արդեն քննարկվել է, իսկ տեխնիկական լուծումների շուրջ աշխատանքները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին։

Վարչապետը կարևորել է անկանխիկ վճարման և ՀԴՄ կտրոնի տրամադրման գործընթացների միավորումը՝ անդրադառնալով նաև սպառողին մի քանի տարբեր կտրոն տրամադրելու խնդրին։

«Մեզ պետք է նախ ընդհանրապես այնպես անել, որ թուղթ չլինի, սկսենք դրանից։ Ինչ-որ էլեկտրոնային տիրույթում, վիրտուալ տիրույթում գեներացվի, լինի մի ձևանմուշ, որի մեջ մեզ անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան գեներացվի։ Հիմա, պարոն Հակոբյան, ինչքանո՞վ ենք մենք մոտեցել դրան»,-հարցրել է Փաշինյանը։

ՊԵԿ նախագահը հայտնել է, որ աշխատանքներն իրականացվում են նաև մասնավոր հատվածի և Կենտրոնական բանկի հետ։

«Մենք մոդելն ամբողջությամբ քննարկել, հաստատել ենք։ Հիմա աշխատում ենք կարգերի վրա և փուլ առ փուլ բերում ենք կառավարություն, քննարկում ենք։ Թիրախը հունվարի մեկն է, ինչպես պայմանավորվել ենք։ Տեխնիկական լուծումների ուղղությամբ էլ զուգահեռ և՛ մասնավորի, և՛ Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, և առաջիկա ամսվա ընթացքում արդեն ավելի կոնկրետ մեխանիզմներով հանդես կգանք նաև այս նիստերի ընթացքում»,-նշել է Հակոբյանը։

Փաշինյանն ընդգծել է, որ համակարգի ներդրումն անհրաժեշտ է նաև ստվերային շրջանառության դեմ պայքարի և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման համար։

Հայերեն

«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը

Մոլդովայի ԱԳ նախարարը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալու ճանապարհային քարտեզի մասին․ Moldpres

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը կլրամշակվի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել կենսաբանական գիտությունների դոկտոր Պապին Ղանդիլյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրության հետ երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

Մոսկվայում նշվել է ԱՊՀ ՄՀԳՀ-ի հիմնադրման 20-ամյակը

Վարչապետն անհրաժեշտ է համարում հրաժարվել թղթային ՀԴՄ կտրոններից

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում. Իդրամ և IDBank

Սրբուհի Գալյանը զգուշացնում է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոլորեցնող համեմատությունների մասին