Կառավարությունը արտահանման և գյուղմթերքի մթերման աջակցության համար հատկացրել է շուրջ 4 մլրդ 470 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը շուրջ 4 միլիարդ 470 միլիոն դրամ է հատկացրել արտահանման և վերամշակման նպատակով գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով առաջացած պարտավորությունները կատարելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ի նիստում։ 

Միջոցներից շուրջ 3,263 մլրդ դրամը նախատեսված է ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության համար։

Թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցությանը կուղղվի շուրջ 408,35 մլն դրամ, իսկ Սյունիքի մարզից թզի և Հայաստանի տարածքից դեղձի մթերման շրջանակում տնտեսավարողների սուբսիդավորմանը՝ շուրջ 794,64 մլն դրամ։

Հատկացումը նախատեսված է գործող ծրագրերով առաջացած փոխհատուցման պարտավորությունների կատարման համար։

Ծրագրերը ներդրվել են արտահանողներին աջակցելու և արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու նպատակով։

Հայերեն English