Հայաստանում տարեցտարի աճում է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը. պարգևատրվել են մրցույթի հաղթողները

3 րոպեի ընթերցում

Չինարենի ուսումնասիրության և դասավանդման գործում բարձր առաջադիմություն և արդյունքներ ցուցաբերած աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու դասախոսները պարգևատրվել են դրամաշնորհներով և պատվոգրերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի դեսպանատանը տեղի է ունեցել չինարենի ուսումնասիրության և դասավանդման մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում գնահատանքի են արժանացել Հայաստանում չինարենի տարածման և ուսուցման գործում նշանակալի ներդրում ունեցողները։

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը, շնորհավորելով մրցույթի մասնակիցներին և հաղթողներին, ընդգծել է, որ չինարենը աշխարհի հնագույն և բարդ լեզուներից է, որի ուսումնասիրությունը պահանջում է մեծ ջանքեր, հետևողականություն և տարիների աշխատանք։

«Ես հպարտանում և հիանում եմ բոլորովդ, որովհետև, եթե ես լինեի ձեր փոխարեն, հնարավոր է՝ այդքան խիզախություն չունենայի ընտրելու հենց չինարենը՝ այն ուսումնասիրելու կամ դասավանդելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը՝ այս տարիների ընթացքում Հայաստանում չինարենի ուսումնասիրությանն աջակցելու համար։ Հույս ունեմ, որ առաջիկայում չինարենի ուսումնասիրման ավելի շատ հարթակներ կստեղծվեն։ Եվ դա հնարավոր է միայն մեր միասնական ջանքերի շնորհիվ»,- նշել է դեսպանը։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումները ոչ միայն գնահատանքի դրսևորում են, այլև կարևոր խթան՝ շարունակելու և զարգացնելու սկսած աշխատանքը։ Նա նշել է, որ Հայաստանում տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը չինարենի, Չինաստանի պատմության և մշակույթի նկատմամբ։ Այդ հետաքրքրության վկայություններից է նաև չինարենի ուսուցման ընդլայնումը հանրակրթական և բարձրագույն կրթության համակարգերում։

«Դրա վառ ապացույցն այն է, որ այսօր Հայաստանի 7 դպրոցներում չինարենը դասավանդվում է որպես հիմնական առարկա։ Եվս երկու դպրոց դիմել է ծրագրին միանալու համար։ Չինարենի ուսուցումն ակտիվորեն զարգանում է նաև բարձրագույն կրթության համակարգում։ Հայաստանի երեք համալսարաններում այն ուսումնասիրվում է որպես առաջին լրացուցիչ օտար լեզու»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այսպիսի նախաձեռնությունները հնարավորություն են տալիս մասնակիցներին զգալու, որ իրենց աշխատանքը նկատվում և գնահատվում է՝ միաժամանակ նոր խթան հաղորդելով Հայաստանում չինարենի ուսուցման զարգացմանը։

Հայերեն

Ուկրաինան և Նորվեգիան մշակել են «Դեսնա» նոր հակաօդային պաշտպանության համակարգ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

Հայաստանում տարեցտարի աճում է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը. պարգևատրվել են մրցույթի հաղթողները

Նորվեգիան կփորձարկի ուկրաինական DELTA համակարգը

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում վերացնել Վրաստանի նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Իրանի դեսպանին

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները