1 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիան հայտարարել է երկրի մայրաքաղաք Էր Ռիադի գործարար թաղամասում գտնվող բարձրահարկ շենքին եմենցի հութիների հասցրած հարվածի արդյունքում 11 մարդկանց վիրավորվելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի հրամանատարությունը հայտնել էր, որ աշտարակը ենթարկվել է հարձակման։
Հութիները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունները։