Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը մշտապես կաջակցի պաղեստինցի ժողովրդի ազգային իրավունքների վերականգնման ջանքերին և կնպաստի Պաղեստինի հարցի արդարացի լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ուղերձը։

«Չինաստանը մշտապես վճռականորեն աջակցում է պաղեստինցի ժողովրդի օրինական ազգային իրավունքների վերականգնման նրա արդար գործին։ Մենք այսուհետ էլ միջազգային հանրության բոլոր պետությունների հետ միասին, որոնք սիրում են խաղաղությունը և պաշտպանում են արդարությունը, միջազգային իրավական կարգի հիման վրա պրագմատիկ կերպով կաջակցենք պաղեստինյան հարցի շուտափույթ համապարփակ, արդար և կայուն կարգավորմանը, կնպաստենք Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունության ու խաղաղության հաստատմանը, ակտիվ ավանդ կներդնենք խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման գործում ամբողջ աշխարհում», - նշվում է Սի Ծինփինի ուղերձում, որը նա հղել Պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվան (խմբ.՝ նշվում է ամեն տարի նոյեմբերի 29-ին) նվիրված նիստի մասնակիցներին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ում։

Չինաստանի նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ներկայիս լարված իրավիճակը «չպետք է շեղի միջազգային հանրության ուշադրությունը պաղեստինյան հարցից», որի լուծման բանալին «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքին համապատասխան ճիշտ որոշման ընդունումն է, աջակցությունը պաղեստինաիսրայելական բանակցությունների վերսկսմանը։

Սի Ծինփինը մատնանշել է «պաղեստինցիներն են կառավարում Պաղեստինը» սկզբունքի պահպանման, Հորդանան գետի Արևմտյան ափում իրադրության կարգավորման և Գազայի հատվածում հետպատերազմյան վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Հայերեն Русский

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան