Սենատում դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ կհասնի Nvidia-ի գործադիր տնօրեն Հուանգի նկատմամբ հետաքննության անցկացման

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ մտադիր է հասնել Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի նկատմամբ հետաքննության անցկացման՝ ընկերության ղեկավարի պաշտոնում նրա վերականգնումից հետո։ Շումերը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Հուանգի վերանշանակմանը բխում է անձնական շահից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Թրամփի վարչակազմի շտապողականությունը՝ Ջենսեն Հուանգին պաշտոնում վերականգնելու հարցում, ընդգծում է Կոնգրեսի կողմից միջամտության անհրաժեշտությունը։ Թրամփն իր անձնական ֆինանսական շահերն ու միլիարդատեր ընկերների շահերը վեր է դասում ազգային անվտանգությունից՝ դրանով իսկ ցույց տալով, որ ոչինչ չի սովորել ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունից։ Դեմոկրատները լիովին կօգտագործեն իրենց լիազորությունները՝ հետաքննելու հնարավոր իրավախախտումները Թրամփի վարչակազմի, Ջենսեն Հուանգի, Nvidia-ի մյուս ղեկավարների և բոլոր նրանց կողմից, ովքեր մեր ազգային անվտանգությունը փոխանակում են ֆինանսական շահի հետ», - գրել է Շումերը։

Նա հավելել է, որ դեմոկրատները հանրապետականների հետ համատեղ աշխատանք կտանեն այնպիսի քաղաքականություն առաջ մղելու ուղղությամբ, որը թույլ չի տա ԱՄՆ-ի «ամենահզոր տեխնոլոգիաների արտահոսքը դեպի չինական զինված ուժեր և այլ մրցակիցներ»։

2027 թվականի հունվարին նոր գումարման Սենատում դեմոկրատները կստանան մեծամասնություն։ Շումերը Սենատի ղեկավարի պաշտոնի հավակնորդներից մեկն է։

Ավելի վաղ Թրամփը դրական էր գնահատել չիպեր արտադրող ընկերության ղեկավարության որոշումը՝ վերականգնելու Հուանգին գործադիր տնօրենի պաշտոնում։ Նա նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Հուանգն անօրինական գործունեություն է ծավալել։

Թրամփը նշել էր, որ Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնում Հուանգի վերականգնումից առաջ զրուցել է ընկերության տնօրենների խորհրդի հետ և երաշխիքներ տվել, որ կադրային այդ որոշումը չի վնասի ազգային անվտանգությանը։ Հուանգը վերադառնում է նաև չիպեր արտադրող ընկերության նախագահի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններին։

Նոյեմբերին ավելի վաղ Հուանգը հեռացել էր իր համահիմնադրած ընկերության գործադիր տնօրենի և նախագահի պաշտոններից՝ արտամուսնական կապերի բացահայտումից հետո։ Դրանց թվում էին նաև չինացի գործարար Էլիս Հուանգի հետ հարաբերությունները, որին ԱՄՆ իշխանությունները կասկածում են Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ինքն է համոզել Nvidia-ին՝ Հուանգին վերանշանակել գործադիր տնօրենի պաշտոնում

Հայերեն

Երևանում տեղի է ունեցել Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը

Սենատում դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ կհասնի Nvidia-ի գործադիր տնօրեն Հուանգի նկատմամբ հետաքննության անցկացման

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզ

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 միլիոն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը

Չեմպիոնների լիգա. մեկնարկում են 5-րդ տուրի խաղերը

Հարավային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքի պատճառով

Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահը՝ իր ղեկավարած կառույցի ապագա պլանների մասին

Քաղաքական սատիրա՝ Հրազդանի կամերային թատրոնում. հանդիսատեսին կներկայացվի «Շատ ուրիշ հեքիաթ» բեմադրությունը

Թրամփը հայտարարել է, որ ինքն է համոզել Nvidia-ին՝ Հուանգին վերանշանակել գործադիր տնօրենի պաշտոնում