Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 միլիոն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք

3 րոպեի ընթերցում

Դատախազությունը 2026 թվականի նոյեմբերի 7-ին տեղեկացրել էր, որ Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության ընթացքում, ի թիվս այլնի, խախտումներ է հայտնաբերել Արարատի մարզի տարածքում գտնվող 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողերը տարբեր անձանց օտարելու գործընթացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն, տարբեր պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2005-2008 թվականների ընթացքում ձևական մրցույթների արդյունքում, 3 անձանց վարձակալության իրավունքով տրամադրել է 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողեր:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Միաժամանակ, դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Պետշահերի հայցին զուգահեռ՝ դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և քաղաքացու միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ վերոնշյալ 1480 հեկտարից 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի նոյեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող՝ 30 հա մակերեսով, 563 միլիոն 310 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով բնապահպանական հողատարածքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը:

Հայերեն

Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից

Երևանում տեղի է ունեցել Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը

Սենատում դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ կհասնի Nvidia-ի գործադիր տնօրեն Հուանգի նկատմամբ հետաքննության անցկացման

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզ

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 միլիոն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը

Չեմպիոնների լիգա. մեկնարկում են 5-րդ տուրի խաղերը

Հարավային Կորեան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքի պատճառով

Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահը՝ իր ղեկավարած կառույցի ապագա պլանների մասին

Քաղաքական սատիրա՝ Հրազդանի կամերային թատրոնում. հանդիսատեսին կներկայացվի «Շատ ուրիշ հեքիաթ» բեմադրությունը